Առողջ կին
4 լավագույն բանջարեղեն կանանց համար. news.am
Բանջարեղենը ցանկացած տարիքի կանանց սննդակարգի կարեւորագույն մաս է, նշում է բժիշկ Մաննի Ալվարեզը Foxnews.com-ից: Ներկայացնում ենք կանանց համար օգտակար 4 բանջարեղեն:
Սպանախ
Սպանախն ամենաօգտակար բանջարեղեններից է: Այն կարելի է ուտել ինչպես թարմ, այնպես էլ խաշած, կարելի է ավելացնել սոուսի կամ ցանկացած այլ ուտելիքի մեջ: Սպանախում պարունակվող նյութերը կօգնեն ամրապնդել սիրտն ու մկանները: Բացի այդ՝ սննդային թելիկները, որոնք պարունակվում են այս բանջարեղենում, շատ օգտակար են կանանց մարսողական համակարգի համար, իսկ K ու C վիտամինները, ինչպես նաեւ կալիումն ու լյուտեինը շատ արդյունավետ հակաօքսիդանտներ են: Սպանախը անհրաժեշտ է նաեւ հղիներին, քանի որ հարուստ է պտղի զարգացման համար անհրաժեշտ երկաթով:
Կալե
Կանաչ այս բանջարեղենը, որը դեռեւս անհայտ է շատերի համար, նույնպես հարուստ է մկանների, սրտի եւ իմունային համակարգի առողջության համար անհրաժեշտ նյութերով: Այն մեծ քանակությամբ K ու C վիտամիններ է պարունակում, ինչպես նաեւ բջջանյութ եւ մի շարք այլ օգտակար նյութեր:
Բրոկոլի
Բրոկոլին С, К եւ B վիտամինների լավագույն աղբյուր է: Բժիշկը խորհուրդ է տալիս բրկոլիով համեմել շատ տարբեր ուտեստներ, հատկապես սպագետին:
Լոլիկ
Լոլիկը A վիտամինի լավագույն աղբյուր է, ինչպես նաեւ լիկոպինի: Այդ պատճառով կանայք պետք է այն ներառեն իրենց սննդակարգում: Բացի այդ՝ լոլիկը հարուստ է նաեւ հակաօքսիդանտներով եւ օգնում է կանխարգելել քաղցկեղը:
14.04.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
10.01.2024
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
23.03.2023
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
28.07.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
